ՎՏԲ-Հայաստան Բանկի միջոցով վճարվել են ավելի քան 2,1 մլրդ դրամի միանվագ նպաստներ
28.04.2020 | 17:36 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՎՏԲ-Հայաստան Բանկ

Ինչպես նշել են բանկում, 28.04.2020թ. դրությամբ ՎՏԲ-Հայաստան Բանկի միջոցով արդեն իրականացվել են 2,1 մլրդ դրամի չափով վճարներ (բանկի միջոցով վճարման ենթակա նպաստների 70%-ը) աջակցության կարիք ունեցող 40 հազ. քաղաքացիների:
Համաձայն Կառավարության թիվ 4, 6, 7, 8 եւ 9-րդ ծրագրերի ՎՏԲ-Հայաստան Բանկի միջոցով կվճարվի հրատապ միանվագ նպաստներ ընդհանուր 50 հազ. քաղաքացիներին 3 մլրդ դրամի չափով: Համաձայն ծրագրերի պայմանների՝ հրատապ միանվագ նպաստները կարելի է ստանալ ինչպես կանխիկ եղանակով՝ ՎՏԲ-Հայաստան Բանկի 72 մասնաճյուղերի միջոցով, այնպես էլ անկանխիկ՝ նպաստը անմիջապես քարտին փոխանցելու միջոցով, ինչի համար անհրաժեշտ է նախապես մուտքագրել քարտի տվյալները online.ssa.am կայքում:
Կորոնավիրուսի պայմաններում բանկն առաջարկում է իր հաճախորդներին ընտրել նպաստի ստացման եւ հետագա օգտագործման անկանխիկ եղանակը՝ թղթադրամների հետ ֆիզիկական շփման նվազեցման նպատակով:
Հրատապ նպաստներ տրամադրող մասնաճյուղերի հասցեների եւ աշխատանքային գրաֆիկի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար կարելի է դիմել Կոնտակտային կենտրոն 87-87 հեռախոսահամարով կամ այցելել բանկի պաշտոնական կայք:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: