ՌԴ գործարարների կեսը չի ցանկանում դիմել բանկերին աջակցության համար

28.04.2020 | 15:10 Գլխավոր էջ / Նորություններ /
#Բանկեր #օժանդակություն
Ռուսաստանում փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչների կեսը վարկ ստանալու համար չի նախատեսում դիմել բանկերին՝ եկամուտների բացակայության պայմաններում համարելով դա լրացուցիչ բեռ:

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին վկայում են ՌԴ առեւտրաարդյունաբերական պալատի հարցման տվյալները:

Բացի այդ, գործարարները նշում են, որ «պետության կողմից խոստացած վարկային օժանդակությունը ստանալու համար յուրաքանչյուր բանկ ներկայացնում է իր պայմաններն ու պահանջները, իսկ անհրաժեշտ փաստաթղթերի քանակը գերազանցում է ստանդարտ փաթեթինը»:


Հարցված գործարարների մեկ երրորդը հայտնել է, որ վարկային արձակուրդների, աշխատավարձերի համար վարկ ստանալու, ինչպես նաեւ վարկի վերակառուցման համար դիմելիս՝ «բանկերն առանց որեւէ պատճառաբանության մերժել են»:

Իսկ հարցվածների 71%-ն էլ հորդորել է 2020թ. փոքր ու միջին ընկերությունների համար չեղարկել բոլոր տեսակի հարկային եւ ոչ հարկային վճարումները:

Հարցմանը միացել են 22 հազ. գործարարներ Ռուսաստանի 83 շրջաններից:
Դիտում՝ 3312

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW