Սբերբանկ. Ինչով առաջնահերթ կզբաղվեն քաղաքացիներն ինքնամեկուսացումից հետո

27.04.2020 | 17:08 Գլխավոր էջ / Նորություններ /
#Սբերբանկ #ինքնամեկուսացում
Սբերբանկը պարզել է, թե առաջին հերթին ինչով են պատրաստվում զբաղվել ռուսաստանցիներն ինքնամեկուսացման ռեժիմը չեղարկելուց հետո:

Ինչպես հաղորդում է Rusbase կայքը, հարցվածների 16%-ը նախ եւ առաջ դուրս կգա աշխատանքի, իսկ 10%-ը պատրաստվում է նոր աշխատանք գտնել:

Իր տարածվածությամբ երրորդ տեղում է վարսավիրանոց կամ գեղեցկության սրահ այցելելու պատասխանը: Այնտեղ է պլանավորում գնալ հարցվածների 9%-ը:

Զբոսանքի, բնության գրկում զբոսնելու, ինչպես նաեւ ծնողներին ու երեխաներին այցելության համար քվեարկել է հարցվածների 8%-ը:

Եվս 6%-ն անմիջապես բժշկի կայցելի: 4%-ը պատրաստվում է հանդիպել ընկերներին եւ այցելել մարզասրահ կամ զբաղվել սպորտով մաքուր օդին:  

Հարցվածների շուրջ 3%-ն էլ պատրաստվում է այցելել հարկային մարմին, նոտարական գրասենյակ, ավտոսպասարկման սրահ: Նույնքան հարցվածներ պատրաստվում են հավաքել պարտքերը:

Հարցվածների 2%-ն առաջին հերթին նախատեսում է այցելել սրճարան կամ ռեստորան, թարմացնել զգեստապահարանը, գնալ թատրոն կամ կինո:

Իսկ հարցվածների 6%-ն ինքնամեկուսացման ռեժիմի չեղարկումից հետո կցանկանա շարունակել տանը մնալ:

Հարցումն անցկացվել է ապրիլի 21-ից 26-ը Rambler պորտալում:
Դիտում՝ 1584
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW