Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կորոնավիրուսային վարակը հատկապես վտանգավոր է տարեցների համար՝ կենսաթոշակառուներն այլեւս ստիպված չեն լինի այցելել IDBank իրենց կենսաթոշակային քարտերը ստանալու համար։ Ինչպես նշել են բանկում, կենսաթոշակառուների քարտերը ՀՀ ամբողջ տարածքում կառաքվեն անվճար եւ քարտապաններին կհանձնվեն՝ պահպանելով անվտանգության բոլոր նորմերն ու առողջապահության նախարարության ցուցումները։«Առաքումն իրականացնելիս պահպանվում են տեղեկատվական անվտանգության բոլոր չափանիշները։ Մեր սիրելի կենսաթոշակառու հաճախորդներին անհրաժեշտ է միայն ձեռքի տակ ունենալ անձնագիր»,- ասված է հաղորդագրության մեջ ։Բանկում հիշեցրել են, որ հետեւելով պարետի ցուցումներին, ամբողջ օրվա ընթացքում եւ հատկապես ժամը 10։00-12։00-ը 60 տարեկանից բարձր անձանց բանկը սպասարկում է արտահերթ՝ նրանց առողջությունը չվտանգելու համար։Հոգ տանելով բոլոր հաճախորդների մասին՝ բանկը խորհուրդ է տալիս բանկային գործարքներն իրականացնել հեռավար եղանակով՝ IDBank-ի եւ Idram-ի համատեղ հարթակով՝ IDBanking.am-ի, Idram հավելվածի միջոցով, իսկ կանխիկով գործարքների համար օգտվել IDBanking 24/7 գոտիներից։ «Հեռահար սպասարկումից օգտվելու հարցում օգնե՛նք նաեւ տարեցներին։Idram հավելվածը կարող եք ներբեռնել այստեղ:Հարթակի բոլոր առավելություններից օգտվելու համար անցեք արագ սինքրոնացում»,- նշել են բանկում։Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 8166