Վարչապետ. Կոմունալ վճարումների ժամանակին չկատարելը կբերի երկրի էներգետիկ ոլորտի փլուզմանը

28.04.2020 | 12:46 Գլխավոր էջ / Նորություններ /
# Նիկոլ Փաշինյան #ճգնաժամ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր ասել է, որ պետք է պատրաստ լինել նրան, որ կորոնավիրուսի ճգնաժամը կարող է տեւել մինչեւ հաջորդ տարվա մարտ ամիսը եւ նույնիսկ՝ ավելի երկար:

«Այս ճգնաժամը կանխատեսելի չէ, ընդ որում` ոչ միայն Հայաստանում։ Եթե չսովորենք կորոնավիրուսի պայմաններում ապրել բնականոն կյանքով, այդ թվում՝ վճարելով կոմունալ ծախսերի համար, փլուզում ենք ունենալու երկրի էներգետիկ, ֆիսկալ համակարգերում»,- ասել է վարչապետը՝ իր ֆեյսբուքյան էջում ուղիղ եթերի ընթացքում:

Ելույթի հիմնական թեման եղել են կոմունալ ծախսերի վճարումները: Վարչապետը մի քանի անգամ կրկնել է, որ եթե վճարումները ժամանակին չկատարվեն, դա բերելու է երկրի էներգետիկ ոլորտի փլուզմանը:

Նիկոլ Փաշինյանն ասել է, որ այսօր պարետը նոր որոշումներ կհրապարակի սահմանափակումների թուլացման վերաբերյալ։

«Առաջիկա 10 օրերին, եթե արտառոց որեւէ բան չպատահի, քայլ առ քայլ գնալու ենք սահմանափակումների նվազեցման։ Տնտեսական գործունեության ոլորտները պետք է բացվեն, բայց առողջապահության նախարարությունը պետք է անվտանգության կանոններ սահմանի յուրաքանչյուրի համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը եւ հավելել, որ կպահպանվեն միայն կրթական համակարգի սահմանափակումները։
Դիտում՝ 1355
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW