ՎԶԵԲ-ը շարունակելու է ՓՄՁ օժանդակության ծրագրերը Հայաստանում

27.04.2020 | 15:53 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան #ՎԶԵԲ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) նախագահ Սումա Չակրաբարտին այսօր տեսակոնֆերանսի ընթացքում քննարկել են կառավարության եւ ՎԶԵԲ-ի միջեւ համագործակցությանը վերաբերող հարցեր:

Սումա Չակրաբարտին նշել է, որ ՎԶԵԲ-ը լիարժեք աջակցում է հայկական կողմի քայլերին ու ծրագրերին: ՎԶԵԲ նախագահն ընդգծել է, որ բանկն ակտիվորեն շարունակելու է  Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության օժանդակության ծրագրերը, ինչպես նաեւ երկրում ենթակառուցվածքների, էներգետիկայի, տրանսպորտի, արտաքին առեւտրի եւ այլ ուղղություններով  մինչ ճգնաժամը նախանշված ներդրումային ծրագրերը:

Նիկոլ Փաշինյանն էլ ասել է, որ կառավարությունը մեծապես կարեւորում է ենթակառուցվածքային կապիտալ ներդրումային ծրագրերը եւ շարունակելու է այդ ուղղությամբ գործողությունները՝ այդպիսով խթանելով տնտեսության ակտիվացմանը:
Դիտում՝ 1308

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW