ՊԵԿ-ը դադարեցրել է բանկային գաղտնիքի մասին օրենքի նախագծի քննարկումը

23.04.2020 | 16:45 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #բանկային գաղտնիք #ապահովագրություն
Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) հայտարարել է բանկային եւ ապահովագրական գաղտնիք պարունակող տեղեկությունների ստացման վերաբերյալ օրինագծերի հետագա քննարկումը դադարեցնելու մասին։

«Պետական եկամուտների կոմիտեն, իր հսկողական գործառույթների, այդ թվում` ՀՀ վավերացրած միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների շրջանակում բանկային եւ ապահովագրական գաղտնիք պարունակող տեղեկությունների ստացման ու տրամադրման, ինչպես նաեւ համալիր հարկային ստուգումների արդյունավետ եւ ամբողջական իրականացման նկատառումներից ելնելով, նախաձեռնել եւ հանրային քննարկման է ներկայացրել ««ՀՀ բանկային գաղտնիքի մասին օրենքում» փոփոխություն կատարելու մասին», ««Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին»» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծերի փաթեթը:


Խնդիրն այն է, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն, հանդիսանալով օրենքով սահմանված գաղտնիքի պահպանման համար պատասխանատու կառույց, արհեստական խոչընդոտների պատճառով երբեմն զրկված է լինում Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարման հնարավորությունից։

Հաշվի առնելով ներկայացված նախագծերի վերաբերյալ հանրային արձագանքը, եւ նկատի ունենալով, որ խնդրի կարգավորմանը հնարավոր է հասնել նշված տեղեկությունների ստացման համար դատավարական այլ ընթացակարգեր սահմանելու միջոցով` ՊԵԿ-ն այս փուլում ձեռնպահ է մնում ներկայացված նախագծերի քննարկման հետագա ընթացքից»,- ասված է Կոմիտեի հայտարարության մեջ։
Դիտում՝ 2731
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW