Fitch-ը հայտարարել է «համաշխարհային աննախադեպ ռեցեսիայի» մասին
23.04.2020 | 09:13 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ https://mms.businesswire.com/

Գործակալության հաղորդագրության համաձայն՝ այս տվյալները վկայում են «համաշխարհային աննախադեպ ռեցեսիայի» մասին։
Fitch-ը սպասում է, որ 2020թ․ եվրագոտու ՀՆԱ-ն կկրճատվի 7%-ով, ԱՄՆ-ինը՝ 5,6%-ով, իսկ Մեծ Բրիտանիայինը՝ 6,3%-ով։
Ինչպես նշում են վերլուծաբանները, ամենամեծ անկումը տեղի է ունենում եվրագոտում, որտեղ կորոնավիրուսի տարածմանը հակազդող միջոցները ուժեղ ազդել են տնտեսական ակտիվության վրա 2020թ․ առաջին եռամսյակում։
Կանխատեսվում է, որ ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի ՀՆԱ-ն կկրճատվի ավելի քան 10%-ով (եռամսյակային կտրվածքով)՝ պայմանավորված այն հանգամանքով, որ այս երկրներում համավարակը սկսվել է ավելի ուշ, քան եվրագոտում։
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: