Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) կողմից ֆինանսավորվող՝ Հայաստանում Գործարարության աջակցման գրասենյակը՝ Էկոնոմիկայի նախարարության եւ Ներդրումների աջակցման կենտրոնի հետ համագործակցությամբ, մեկնարկել է նորարարական նախաձեռնություն՝ տեղական ձեռնարկություններին առաջարկելով ճգնաժամի հաղթահարմանն առնչվող տարբեր առաջնահերթ թեմաներով 23 անվճար վեբինար: Վեբինարները վարում են անվանի բիզնես խորհրդատուներ, ում խորհուրդները վերաբերում են հետեւյալ թեմաներին․ դրամական հոսքերի կառավարում, բիզնեսի ռազմավարություն, ֆորս մաժորային եւ պայմանագրային պարտավորություններ, ինչպես օգտագործել պետական վարկերն ու դրամաշնորհները, սնանկության ռիսկեր, թվայնացում, ճգնաժամի ընթացքում հետճգնաժամային պլանավորում եւ այլն։ Ապրիլի 1-ից մինչեւ ապրիլի 17-ն ընկած ժամանակահատվածում անցկացված` օրական երկու սեմինարները վերաբերում էին այն անմիջական խնդիրներին, որոնց բախվեցին Հայաստանում փոքր եւ միջին ձեռնարկությունները այս գլոբալ համաճարակի ընթացքում: Յուրաքանչյուր դասընթացին մասնակցում էր մինչեւ 200 ընկերություն՝ լսելու փորձագետների խորհուրդները:Վեբինարների ամբողջ տեսացանկը հասանելի է YouTube-ում այն բիզնեսների համար, որոնք չկարողացան մասնակցել, եւ այն ներառում է լրացուցիչ պրեզենտացիաներ եւ այլ պրակտիկ գործիքներ, որոնք ձեռնարկությունները կարող են օգտագործել հետագայում։Նախաձեռնությունը մեկնարկել է Գործարարության աջակցման գրասենյակի եւ եւ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կողմից մշակված՝ ձեռնարկությունների հետադարձ կապի հարցաթերթիկի հրապարակումից հետո, որի միջոցով ստացվել էր 1300 պատասխան եւ հայտնաբերվել 23 արդիական թեմա:Զուգահեռաբար, գրասենյակը հայտարարել էր խորհրդատվական ընկերությունների եւ անհատ խորհրդատուների գրանցում․ նրանց համար, ովքեր պատրաստ էին տրամադրել կամավոր անվճար խորհրդատվություն կամ վեբինարներ անցկացնել դրա կարիքն ունեցող բիզնեսների համար, եւ արդեն ուներ ավելի քան 50 խորհրդատու, որոնք գրանցվել էին իրենց ծառայությունները տրամադրելու նպատակով։Այս նախաձեռնության ավարտից հետո գրասենյակը՝ համագործակցելով Էկոնոմիկայի նախարարության եւ Ներդրումների աջակցման կենտրոնի հետ, նախատեսում է մեկնարկել երկրորդ փուլը, որը ներառում է անհատական խորհրդատվության ժամեր, որոնք հասանելի կլինեն Eventbrite տոմսերի տեսքով: Գրասենյակն ունի ավելի քան 500 խորհրդատվական տոմս, որոնք կհրապարակվեն ՓՄՁ-ների համար հաջորդ շաբաթ:Հիմնադրվելով 2007թ.՝ գրասենյակը ՎԶԵԲ-ի ֆինանսավորմամբ, կանոնակարգում է ՀՀ կառավարության եւ Հայաստանի էկոնոմիկայի նախարարության հովանու ներքո գործող պետական-մասնավոր երկխոսության հարթակը: Tweet Դիտում՝ 8597