S&P-ն վերանայել է գլոբալ տնտեսության կանխատեսումը

17.04.2020 | 16:53 Գլխավոր էջ / Նորություններ /
#S&P Global Ratings #COVID-19
2020թ. արդյունքներով՝ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված, համաշխարհային տնտեսությունը ոչ միայն աճ չի գրանցի, այլեւ 2,4%-ով անկում կունենա:

Ինչպես հաղորդում է RBC-ն, նման եզրահանգման են եկել S&P Global Ratings վարկանշային գործակալության փորձագետները, որոնք վերանայել են վերջերս իրենց կողմից արված կանխատեսումը:

«COVID-19-ի ազդեցությունը տնտեսության վրա սպասվածից ավելի երկարատեւ եւ ուժեղ եղավ, եւ մենք ստիպված ենք վատացնել մեր մակրոկանխատեսումները: Հիմա մենք սպասում ենք, որ այս տարի համաշխարհային ՀՆԱ-ն կնվազի 2,4%-ով»,- ասված է գործակալության հատուկ հաղորդագրության մեջ:

Դեռեւս մարտի 31-ին S&P-ն կանխատեսում էր, որ համավարակով պայմանավորված սահմանափակող միջոցները կբերեն համաշխարհային տնտեսության ՀՆԱ-ի իջեցմանը սպասվող 3,3%-ից մինչեւ 0,4%:

S&P-ում կարծում են, որ 2021թ. աշխարհի երկրների ՀՆԱ-ն կաճի մինչեւ 5,9%:


Banks.am-ը հիշեցնում է, որ օրերս Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) զեկույց էր հրապարակել, որտեղ նշվում էր, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով 2020թ․գլոբալ տնտեսության անկումը կկազմի 3%:

ԱՄՀ-ն սպասում է, որ 2020թ․ ռեցեսիա կարձանագրվի 194 երկրներից 157-ում՝ ներառյալ Հայաստանը։ Մասնավորապես, կանխատեսվում է, որ Հայաստանի ՀՆԱ-ն 2020թ․ կկրճատվի 1,5%-ով։ Ադրբեջանի ՀՆԱ-ի անկումը կկազմի 2,2%, իսկ Վրաստանինը՝ 4%.
Դիտում՝ 4374

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW