S&P-ն կտրուկ իջեցրել է համաշխարհային ՀՆԱ-ի աճի կանխատեսումը

01.04.2020 | 12:03 Գլխավոր էջ / Նորություններ /
#S&P Global Ratings #կորոնավիրուս
S&P Global Ratings (S&P) միջազգային վարկանշային գործակալությունը կտրուկ իջեցրել է ընթացիկ տարում համաշխարհային տնտեսության աճի կանխատեսումը:

Ինչպես հաղորդում է Banki.ru կայքը, գործակալությունը սպասում է, որ  համաշխարհային տնտեսության աճը կկազմի 0,4%՝ նախկին 3,3%-ի փոխարեն, որը սպասվում էր դեռ երկու շաբաթ առաջ:

«Ի պատասխան տնտեսության ակտիվության եւ ֆինանսական շուկաների վրա կորոնավիրուսի համավարակի շարունակվող բացառիկ ազդեցության՝ այս տարի մենք իջեցրել ենք համաշխարհային ՀՆԱ-ի աճի կանխատեսումը մինչեւ 0,4%: 2021թ. սպասվում է այդ ցուցանիշի վերականգնումը մինչեւ 4,9%»,- ասված է հաղորդագրությունում:
Դիտում՝ 3109

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW