Unistream-ը հրավիրում է կրտսեր Ջիվան Գասպարյանի առցանց համերգին

17.04.2020 | 12:35 Գլխավոր էջ / Նորություններ /
#Unistream #կրտսեր Ջիվան Գասպարյան #առցանց համերգ
Կարանտինում ինքնամեկուսացած երաժշտասերներին աջակցելու նպատակով ապրիլի 17-ին, ժամը 19:30-ին Unistream-ի ֆեյսբուքյան էջում ելույթ կունենա դուդուկահար Ջիվան Գասպարյան կրտսերը:

Ինչպես հայտնել են Unistream-ում, նա կներկայացնի ժողովրդական երաժշտություն՝ ջազային հնչողությամբ:


«Դժվար պահերին երաժշտությունն օգնում է պահպանել ոգու ամրությունը: Երաժշտությունը գալիս է հոգու խորքից. հնչում են սիրու, բորության եւ աջակցության նոտաներ: Այսօր մենք չենք կարող հյուր գնալ մեր ընկերներին եւ բարեկամներին: Սակայն, լսելով ժողովրդական մեղեդիների հնչողությունը, մենք մեզ մոտ ենք զգում բոլոր նրանց, ովքեր թանկ են մեզ համար: Միացեք մեզ ուրբաթ երեկոյան եւ վայելեք դուդուկի հիասքանչ հնչյունները»,- ասել է է կրտսեր Ջիվան Գասպարյանը:
Դիտում՝ 5863

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW