Unistream-ը Հայաստանից դեպի Ռուսաստան փոխանցումների զգալի աճ է գրանցել

17.04.2020 | 08:44 Գլխավոր էջ / Նորություններ /
#Unistream #փոխանցումներ #կորոնավիրուս
Կորոնավիրուսի համավարակի տարածման պայմաններում դրամական փոխանցումների ծավալը Ռուսաստանից դեպի մերձավոր արտասահմանյան երկրներ մարտ ամսին կրճատվել է 11%-ով՝ հունվար ամսվա հետ համեմատ։ Դրա հետ մեկտեղ, նույն ժամանակահատվածում դրամական հոսքերը դեպի Ռուսաստան ավելացել են 47%-ով։

Այս մասին գրում է «Իզվեստիա» պարբերականը՝ վկայակոչելով Unistream դրամական փոխանցումների համակարգի վիճակագրությունը։

Ռուսաստանից դրամական հոսքերի կրճատումը փորձագետները կապում են սահմանների եւ մի շարք ձեռնարկությունների փակման հետ, ինչի արդյունքում աշխատանքային միգրանտներն անգործ են մնացել։ Իսկ դեպի Ռուսաստան հոսքերի ավելացումը պայմանավորված է սեզոնային գործոնով, ինչպես նաեւ ուսանող երեխաներին եւ թոշակառու ծնողներին ուղարկվող դրամական օգնությամբ։

Ինչպես եւ նախկինում, Ռուսաստանից ավելի հաճախ գումար է փոխանցվել Հայաստան, Բելառուս, Վրաստան, Ղազախստան, Ղրղզստան, Մոլդովա, Տաջիկստան, Ուզբեկստան, Չեխիա եւ Իսրայել։

Իսկ դեպի Ռուսաստան փոխանցվող գումարի ամենատարածված ուղղություններն են դարձել՝ Հայաստաանը, Ղազախստանը եւ Տաջիկստանը։
Դիտում՝ 3938
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW