Ջեֆ Բեզոսի կարողությունը մեկ օրում ավելացել է $6,4 մլրդ-ով

15.04.2020 | 16:06 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ջեֆ Բեզոս #Amazon
Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսի կարողությունը ընկերության բաժնետոմսերի ռեկորդային աճի ֆոնին մեկ օրում ավելացել է $6,4 մլրդ-ով, հաղորդում է Forbes-ը:

Պարբերականը գրում է, որ ապրիլի 14-ին Amazon-ի բաժնետոմսերի գինն աճել է  5,3%-ով՝ մեկ արժեթղթի արժեքը կազմել է ռեկորդային $2 238: Արդյունքում Բեզոսի կարողությունը կազմել է $138 մլրդ:


Banks.am-ը հիշեցնում է, որ Amazon ինտերնետ ռիթեյլերը վերջին օրերի ընթացքում լրացուցիչ 175 հազ. աշխատող էր ընդունել՝ ապահովելու համար պատվերների քանակը, որը զգալիորեն ավելացել է կորոնավիրուսի պայմաններում մանրածախ խանութների փակ լինելու պատճառով:
Դիտում՝ 5119
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW