Նավթի գնի անկման պատճառով Ադրբեջանը կարող է կորցնել $1 մլրդ
15.04.2020 | 09:03 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Reuters

«Եթե նավթի գինը չբարձրանա անհրաժեշտ մակարդակի, մենք լրացուցիչ կորուստներ կկրենք։ Մենք պետք է հասկանանք, որ այդ կորուստները կարող են կազմել մոտավորապես $700 մլն, կարող է նաեւ՝ $1 մլրդ»,- Ալիեւի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը։
2020թ․ երկրի բյուջեում նավթի գինը ամրագրված է $55 մեկ բարելի դիմաց։
Նա նաեւ ավելացրել է, որ եթե նավթի գինը չվերականգնվի, ապա երկրի արժութային պաշարները կնվազեն։
«Առաջին եռամսյակում մեր արժութային պաշարներն արդեն քչացել են։ Դա բնական է, եւ այս դեպքում մենք պետք է շատ ուշադիր լինենք մեր ծախսերի նկատմամբ»,- նշել է Ադրբեջանի առաջնորդը։
Վերջին լուրեր
28.04.2025 | 16:56 Նորություններ
28.04.2025 | 14:46 Նորություններ
PowerFull-ն այսուհետ հասանելի է բացառապես Fast Shift հավելվածում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: