«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն 15 մլն դրամ կտրամադրի երկրում կորոնավիրուսային համավարակի բռնկման բացասական հետեւանքները մեղմելու նպատակով: Գումարը կնվիրաբերվի Հայկական Կարմիր խաչի ընկերությանը, որը, հաշվի առնելով Հայաստանի առավել խոցելի խմբերի խիստ հրատապ մարդասիրական կարիքները, կձեռնարկի անհապաղ, ինչպես նաեւ միջնաժամկետ ու երկարաժամկետ միջոցառումներ՝ դրանք հնարավորինս բավարարելու ուղղությամբ:«1996թ. Հայաստանում իր գործունեությունը մեկնարկելուց ի վեր`HSBC Հայաստանը մշտապես սատարել է երկրում ամենախոցելի խմբերին: Մարտահրավերներով լի այս ժամանակաշրջանում եւս մեր նվիրատվությունը կօգտագործվի կորոնավիրուսային համավարակի բռնկման հետեւանքներից առավել շատ տուժածխմբերի կարիքները հոգալու եւ դժվարությունները մեղմելու համար: Այս նպատակով մենք համագործակցում ենք մեր երկարաժամկետ գործընկերոջ՝ Հայկական Կարմիր խաչի ընկերության հետ, որը համարվում է Հայաստանում եւ աշխարհում աղետների արձագանքման ոլորտում առաջատար կազմակերպություններից մեկը»,- նշել է HSBC Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն Իրինա Սեյլանյանը: 16.01.2020 | 12:53 HSBC Հայաստանը կղեկավարի Իրինա Սեյլանյանը Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարին ուղղված գումարը տրամադրվել է HSBC-ի` $25 մլն ֆինանսավորմամբ Աղետների արձագանքման հիմնադրամի շրջանակում, որի նպատակն է աջակցել այս իրավիճակով պայմանավորված միջազգային առողջապահական գործողություններին, պաշտպանել խոցելի խմբերին եւ նպաստել սննդամթերքի ապահովմանը ողջ աշխարհում: Ընդհանուր գումարից $15 մլն արդեն իսկ ուղղվել է տարբեր երկրներում անհապաղ կարիքների բավարարմանը, իսկ մնացած $10 մլն-ը առանձնացվել է կորոնավիրուսային համավարակի երկարաժամկետ հետեւանքների հաղթահարման համար: Tweet Դիտում՝ 7703