Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր հայտարարել է, որ ԵԱՏՄ երկրները հայտնվել են ճգնաժամի մեջ՝ ունենալով էներգետիկ ռեսուրսների գնի չլուծված խնդիրը: Ինչպես հաղորդում է Belta գործակալությունը, Բելառուսի առաջնորդն այս մասին ասել է Եվրասիական Բարձրագույն տնտեսական խորհրդի անդամների հանդիպման ժամանակ, որը կազմակերպվել էր տեսակոնֆերանսի ռեժիմում: 13.04.2020 | 16:11 ԵԱՏՄ առաջնորդները կհանդիպեն վաղը՝ տեսակոնֆերանսի ռեժիմում «Բնականաբար, մենք չէինք սպասում, որ այսպիսի իրավիճակ կստեղծվի: Բայց եւ այնպես փաստն առկա է: Նման ոչ ճկուն իրավիճակը բացասաբար է ազդում ավելացված արժեքի ձեւավորման ողջ շղթայի վրա: Ուստի կազմաքանդում է միության գործունեության կայունությունը»,- նշել է Լուկաշենկոն: Նա նշել է, որ առաջին հերթին դա վերաբերվում է բնական գազի գնին եւ հաշվարկին: «Ակնհայտ է, որ տնտեսական կոնյուկտուրայի նման կտրուկ փոփոխության պարագայում գինը պետք է ավելի հարմարվողական լինի, իսկ հաշվարկների մեխանիզմը՝ սպառողների համար ավելի հասանելի»։ Այս առումով նա դիմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խնդիրն օպերատիվ ուսումնասիրելու համար: Tweet Դիտում՝ 5177