Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված ճգնաժամը դեռ չի հասել իր գագաթնակետին, պահանջարկի անկման պատճառով տուժած ընկերությունների դժվարությունները կավելանան, իսկ մոտ երկու ամսից իրենց «վատ պարտքերը» խնդիր կդառնան բանկերի համար:Այս մասին RBC հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի Հաշվիչ պալատի նախագահ Ալեքսեյ Կուդրինը: 24.03.2020 | 09:45 Կուդրին. Անհնար է կանխատեսել ճգնաժամի հետեւանքը «Ճգնաժամի հաջորդ ալիքը կանդրադառնա բանկերին: Հնարավոր է, ոչ այդքան ուժգին, բայց, ամենայն հավանականությամբ, դա անխուսափելի է»,- կարծում է Կուդրինը: Պատասխանելով հարցին, թե երբ կգա այն պահը, որ անհրաժեշտ կլինի փրկել բանկերը, նա ասել է, որ դա տեղի կունենա կես տարվա ընթացքում: «Երեք ամսից: Իսկ վեց ամսից հետո՝ ամբողջությամբ»,- ասել է Ալեքսեյ Կուդրինը՝ չբացառելով, որ բանկերին անհրաժեշտ կլինի ավելացնել կապիտալը: Tweet Դիտում՝ 2403