Ապրիլի 12-ին ընդունված որոշմամբ փոփոխություններ են կատարվել ազատ տեղաշարժի իրավունքի եւ տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ ժամանակավորր սահմանափակումներում:Ապրիլի 12-ին ընդունված որոշմամբ փոփոխություններ են կատարվել ազատ տեղաշարժի իրավունքի եւ տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ ժամանակավորր սահմանափակումներում:Ինչպես հայտնել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ապրիլի 13-ից հանվելու են տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ գործող սահմանափակումները:Մասնավորապես, թույլատրվելու է տնտեսական գործունեությունը․Մշակող արդյունաբերության հատվածում՝- Ծխախոտային արտադրատեսակների արտադրությունը,- Ցեմենտի, կրի, գիպսի եւ գաջի արտադրությունը,- Բետոնից, ցեմենտից եւ գիպսից շինվածքների արտադրությունը,- Մետաղե կոնստրուկցիաների եւ դրանց մասերի արտադրությունը։Շինարարության հատվածը գրեթե ամբողջությամբ, բացի շինարարության ավարտական փուլի աշխատանքների։Մասնագիտական, գիտական եւ տեխնիկական գործունեության հատվածում՝- Ճարտարագիտական գործունեությունը եւ դրա հետ կապված տեխնիկական խորհրդատվությունները։«Բացի այդ, միայն ապրիլի 14-ին ժամը 00:01-ից մինչեւ 23:59-ը թույլատրվելու է անձանց տեղաշարժը մշտական բնակության կամ իրենց նախընտրությամբ պարտադիր ինքնամեկուսացման վայր մեկնելու կամ վերադառնալու նպատակով»,- նշել է Տիգրան Ավինյանը։ Tweet Դիտում՝ 1656