ԱՄՆ-ն եւս $2,3 տրլն կուղղի երկրի տնտեսության աջակցությանը

10.04.2020 | 10:38 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱՄՆ #Դաշնային պահուստային համակարգ #կորոնավիրուս
Կենտրոնական բանկի գործառույթներն իրականացնող ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը հայտարարել է եւս մեկ օգնության փաթեթի մասին՝ ուղղաված կորոնավիրուսի հետեւանքով տուժած տնտեսությանը $2,3 տրլն ծավալով օգնության տրամադրմանը։

Նոր օգնության միջոցները ներառում են փոքր եւ միջին բիզնեսի վարկավորման ծրագրեր, ինչպես նաեւ օգնություն նահանգների իշխանություններին։


«Դաշնային պահուստային համակարգը դիմել է լրացուցիչ միջոցների, որպեսզի տնտեսությանն աջակցելու համար վարկերի միջոցով տրամադրի մինչեւ $2,3 տրլն օգնություն ։ Այդ ֆինանսավորումը կօգնի տնային տնտեսություններին եւ տարբեր չափի բիզնեսներին, ինչպես նաեւ կամրացնի նահանգների ունակությունը՝ համավարակի ժամանակ տրամադրելու ծայրահեղ կարեւոր ծառայություններ»,- Դաշնային պահուստային համակարգի հաղորդագրությունն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը։

Banks.amհիշեցնում է, որ ս․թ․ մարտի 25-ին ԱՄՆ Սենատն ու նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը համաձայնության էին եկել $2 տրլն ծավալով տնտեսության աջակցության փաթեթի շուրջ՝ պայմանավորված կորոնավիրուսի համավարակով:
Դիտում՝ 2982
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW