ԱՄՆ-ն $2 տրլն կուղղի տնտեսության աջակցությանը

25.03.2020 | 15:34 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱՄՆ #տնտեսություն #կորոնավիրուս
ԱՄՆ Սենատն ու նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը համաձայնության են եկել $2 տրլն ծավալով տնտեսության աջակցության փաթեթի շուրջ՝ պայմանավորված կորոնավիրուսով:

Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով Washington Post թերթը:

Համաձայն թերթի տեղեկատվությանը՝ օրինագիծը նախատեսում է ամերիկացի հարկատուներին $1,2 հազ. ծավալով միանվագ գումարի հատկացում: Բացի այդ, փաթեթը ներառում է $367 մլրդ գումար՝ փոքր բիզնեսին աջակցելու համար, $500 մլրդ ծավալով հիմնադրամի ստեղծում՝ արդյունաբերությանը, քաղաքներին ու նահանգներին աջակցելու եւ գործազրկության հետեւանքով ապահովագրության էական ավելացման համար, ինչպես նաեւ $130 մլրդ-ի հատկացում հիվանդանոցներին:
Դիտում՝ 2827
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW