Forbes. Դոնալդ Թրամփը կորցրել է իր կարողության մեկ երրորդը
07.04.2020 | 17:54 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ https://biz.liga.net/

«Մեկ ամիս առաջ մենք գնահատեցինք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարողությունը $3,1մլրդ: Այսօր՝ $2,1 մլրդ: Այս գնահատականն, անկասկած, դեռ կփոխվի, քանի որ բորսային ինդեքսներն այսօր նման են Էլեկտրասրտագրության»,- գրում է պարբերականը:
Թրամփը նախկինի նման ղեկավարում է իր բիզնես կայսրությունը, չնայած որ օր օրի այն սկսում են կառավարել իր որդիներ Էրիկն ու Դոն կրթսերը: Կայսրության հիմքն է հանդիսանում առեւտրային անշարժ գույքը: Մինչ կորոնավիրուսը այդ ակտիվները կազմում էին $1,9 մլրդ, իսկ մարտի 18-ի դրությամբ դրանք կրճատվել են մինչեւ $1,2 մլրդ:
Թրամփի բիզնես կայսրության մաս են կազմում նաեւ բնակելի անշարժ գույքը, հյուրանոցային բիզնեսը, լիցենզավորումն ու կառավարչական գործունեությունը, գոլֆ ակումբները, շքեղ կալվածքները եւ այլ ունեցվածք: Forbes պարբերականը գնահատել է դրանցից յուրաքանչյուրի կարողությունը կորոնավիրուսից առաջ եւ հետո:
«Նախագահի պորտֆելի ամենահաջողված բաղադրիչը կանխիկն է: Նա արդեն վաղուց ազատվել է իր բաժնետոմսերից, եւ այսօր նախագահի հաշիվների վրա պահվում է $160 մլն կանխիկ գումար: Վերջին մի քանի տարիների ընթացքում դա վատ ներդրում էր համարվում. ֆոնդային շուկան աճում էր, եւ նախագահը բաց էր թողնում վաստակելու հնարավորությունը: Սակայն այսօր լավ եկամուտը կայուն եկամուտն է»,- գրում է պարբերականը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: