ՎՏԲ-Հայաստան Բանկը Mastercard World Black Edition պրեմիում դասի քարտերի բոլոր քարտապաններին առաջարկում է օգտվել Yandex Taxi ծառայություններից եւ ստանալ 30% զեղչ` երթեւեկության դիմաց քարտով վճարելու դեպքում։ Ինչպես նշել են բանկում, զեղչից օգտվելու համար անհրաժեշտ է քարտը կցել Yandex Taxi հավելվածում եւ ընտրել այն, որպես հիմնական վճարման եղանակ:Ակցիան մեկնարկել է ապրիլի 1-ին եւ կտեւի մինչեւ 2020 թ. վերջ՝ Երեւան քաղաքի տարածքում եւ կվերաբերի Yandex Taxi-ի հետեւյալ սակագներին՝ Comfort, Comfort + եւ Business։Mastercard World Black Edition քարտը կարելի է ձեւակերպել Մոսկովյան 35հասցեում գործող Պրիվիլեգիա մասնաճյուղում՝ «Պրիվիլեգիա» փաթեթի շրջանակներում:ՎՏԲ-Հայաստան Բանկի Mastercard World Black Edition քարտով հասանելի են նաեւ՝- անձնական մենեջեր եւ անհատական սպասարկում պրեմիում դասի գրասենյակում,- բրոկերային ծառայություններ,- ավանդների բարձր տոկոսադրույքներ,- LoungeKey ծառայություն, որը հնարավորություն է ընձեռնում օգտվել 100-ից ավելի երկրների, 300-ից ավելի քաղաքների, 600-ից ավելի օդանավակայանների VIP գոտիներից,- մեկ օրացուցային տարվա ընթացքում 30 օր անվճար ճամփորդական ապահովագրություն ՀՀ սահմաններից դուրս,- վարկեր շահավետ պայմաններով եւ վարկային գիծ՝ մինչեւ 55 օր արտոնյալ մարման ժամանակահատվածով,- ընտանիքի անդամների համար լրացուցիչ քարտի անվճար ձեւակերպում:«ՎՏԲ-Հայաստան Բանկի Mastercard քարտերով կարելի է օգտվել ամբողջ աշխարհում` ավելի քան 1 միլիոն բանկոմատներում եւ կատարել անկանխիկ վճարումներ ավելի քան 32 միլիոն վաճառքի եւ սպասարկման կետերում»,- նշված է հաղորդագրության մեջ:Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։ Tweet Դիտում՝ 3175