Վարչապետը խոսել է ծախսերի հատվածի ճշգրիտ կանխատեսումից

08.04.2020 | 15:14 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան #զբոսաշրջություն #ծախսեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են զբոսաշրջության եւ թափոնների կառավարման ոլորտներում իրականացվող վարկային ծրագրերի ընթացքը:  

Զբոսաշրջության զարգացման եւ ենթակառուցվածքների ծրագրով, որի վարկային միջոցները կազմում են $55 մլն, 2016 թվականից մինչ օրս ծախսվել է $6 մլն: Նախատեսվում է, որ 2020-ին ծրագրի շրջանակում կներդրվի եւս 4 մլրդ դրամին համարժեք եվրո:

Ծրագրով՝ Արարատի, Վայոց Ձորի, Սյունիքի, Արագածոտնի, Շիրակի, Կոտայքի, Գեղարքունիքի եւ Արմավիրի մարզերում իրականացվում են զբոսաշրջային ենթակառուցվածքների բարելավման, մասնավորապես, տուրիզմի գոտիների, ճանապարհների վերանորոգման, զբոսաշրջային պատմական միջավայրի վերականագնման աշխատանքներ:

Նիկոլ Փաշինյանը նկատել է, որ Հայաստանում մինչ այժմ եղել է կապիտալ ծախսերի թերակատարման քրոնիկ պրակտիկա:

«Հատկապես այս տարի դա անթույլատրելի է: Մենք պետք է ճշգրիտ կանխատեսենք ծախսերի հատվածը, որպեսզի այն միջոցները, որոնք հնարավոր չեն լինելու ծախսել, ուղղենք այլ ծրագրերի իրականացմանը:

Մենք պետք է ծրագրերի թերակատումները հասցնենք նվազագույնի: Այստեղ ոչ միայն տնտեսական, այլեւ սոցիալական կարեւոր բաղադրիչ կա»,- նշել է կառավարության ղեկավարը:       

Անդրադարձ է կատարվել Գյումրիում եւ Ջերմուկում ենթակառուցվածքային նախագծերին, ներկայացվել է «Համայնքների ենթակառուցվածքների զարգացման» վարկային ծրագրի ընթացքը:
Դիտում՝ 962
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW