Աշխարհում կորոնավիրուսի հետեւանքները տարածվել են աշխատուժի 81%-ի վրա
08.04.2020 | 08:06 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ https://ec.europa.eu/

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին ասված է Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) զեկույցում։
Նշվում է, որ 2020թ․երկրորդ եռամսյակում աշխատաժամերը կկրճատվեն 6,7%-ով, ինչը համարժեք է ամբողջ դրույքով զբաղվածություն ունեցող 195 մլն մարդու մոտ աշխատանքի բացակայությանը։
Միաժամանակ, զեկույցի հեղինակները զերծ են մնում կանխատեսումներից, թե ընդհանուր որքան կկազմի 2020թ․գործազրկության աճի ցուցանիշը՝ ընդգծելով, որ «կորուստները մեծապես կախված կլինեն համավարակի էվոլյուցիայից եւ դրա ազդեցության կանխարգելման միջոցներից» ։
Համաձայն ԱՄԿ-ի ավելի վաղ հրապարակած կանխատեսումների՝ ընթացիկ տարվա վերջին սպասվում էր գործազուրկների թվի աճ 25 մլն-ով։ Սակայն այսօր կազմակերպությունում կարծիք են հայտնում, որ համավարակի պատճառով «կան ռիսկեր, որ գործազուրկների աճը շատ ավելի զգալի կլինի»։
Ինչ վերաբերվում է աշխատաշուկայի ներկայիս վիճակին, ապա ԱՄԿ-ում ոշադրություն են դարձնում «տնտեսական մի շարք ոլորտներում բիզնեսի կրած աղետալի վնասի վրա», հատկապես փոքր ձեռնարկությունների շրջանում։ Այդ պատճառով «միլիոնավոր աշխատողներ կանգնած են եկամուտների կորստի եւ աշխատանքից հեռացվելու ռիսկի առջեւ»։ Հարվածի տակ են հայտնվել, մասնավորապես, մանրածախ առեւտրի, արտադրական եւ հյուրանոցային ոլորտների աշխատողները։
Զեկույցի հեղինակները հիշեցնում են, որ առավել մեծ տնտեսական ռիսկի տակ գտնվող ոլորտներում ամբողջ աշխարհում զբաղված է 1,25 մլրդ մարդ։
Վերջին լուրեր
09.04.2025 | 17:28 Հոդվածներ
ԱԶԲ առաքելության ղեկավարը նշել է ՀՀ տնտեսական աճի վրա ազդող գործոնները
09.04.2025 | 10:30 Ֆինտեխ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: