Եվրամիությունը €100 մլրդ է հատկացնում «մարդկանց կյանքերը փրկելու համար»

02.04.2020 | 16:22 Գլխավոր էջ / Նորություններ /
#Եվրամիություն #Ուրսուլա ֆոն դեր Լյայեն
Եվրամիությունը €100 մլրդ կհատկացնի՝ համընդհանուր կարանտինի պայմաններում բնակչության զբաղվածության պահպանման կարճաժամկետ ծրագրի շրջանակում:

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին այսօր հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը:

«SURE անվանումը կրող համերաշխության նոր գործիքի օգնությամբ մենք €100 մլրդ կմոբիլիզացնենք, որպեսզի պահպանենք մարդկանց աշխատատեղերը, ինչպես նաեւ օգնենք բիզնեսին:  Մենք համախմբում ենք ջանքերը անդամ պետությունների հետ՝ մարդկանց կյանքերը փրկելու եւ գոյատեւման միջոցներ ապահովելու համար: Հենց սա է եվրոպական համերաշխությունը»,- ասել է նա:
Դիտում՝ 3103

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW