Նախարարը կարեւորել է հարկային պարտավորությունների բնականոն կատարումը
03.04.2020 | 16:23 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Photolure

«Արտակարգ դրության երեւույթն ուղիղ կապ չունի այդ պարտավորությունների հետ, դրանք պետք է սպասարկվեն իրենց բնականոն եղանակով:
Գիտենք, որ դժվար ժամանակներ են, այս իրավիճակում կարիք ունեցող խմբեր կան, որոնց կառավարությունն աջակցում է թե տնտեսական, թե սոցիալական գործիքների միջոցով»,- ասել է նախարարը:
Ինչ վերաբերում է տնտեսական ակտիվության ցուցանիշին՝ Տիգրան Խաչատրյանը նշել է, որ այս տարի էական է լինելու տնտեսական արդյունքի կրճատումն այն կանխատեսումների համեմատ, որոնք արվել էին տարվա սկզբին. «Չնայած 2020-ի դժվարություններին՝ մենք արագ կվերականգնենք եւ մեր պոտենցիալը, եւ տնտեսական ակտիվությունը»:
Նա նաեւ հայտնել է, որ կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման միջոցառումների շրջանակում արդեն ավելի քան 120 փոքր ու միջին ձեռնարկություն է դիմել աջակցություն ստանալու համար:
«Դրանց ընդհանուր արժեքը կազմում է 1,4 մլրդ դրամը գերազանցող վարկային պահանջ»,- ասել է նախարարը:
Վերջին լուրեր
04.04.2025 | 17:24 Նորություններ
04.04.2025 | 12:35 Նորություններ
04.04.2025 | 10:27 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: