Վարչապետ. Հարկային կարգապահությունը որեւէ կերպ չպետք է թուլանա
02.04.2020 | 13:43 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Photolure

Նա հիշեցրել է, որ 2019-ի առաջին եռամսյակի ցուցանիշները 2018-ի նկատմամբ ավելի են եղել 60,5 մլրդ դրամով կամ 25,3%-ով:
«Կարող ենք ասել, որ ճգնաժամի եզրին լուրջ գերակատարումներ ենք ունեցել, եւ 2018-ի համեմատությամբ 2020-ի առաջին եռամսյակի եկամուտներն ավելացրել ենք ավելի քանի 100 մլրդ դրամով»,- կառավարության նիստի ժամանակ նշել է վարչապետը:
Կառավարության ղեկավարի խոսքով՝ կորոնավիրուսի հետեւանքով առաջացած ճգնաժամի պատճառով դեռ անորոշություններ շատ կան.
«Ակնհայտ է, որ մենք այս տեմպերը կկորցնենք, բայց մեծ հաշվով 2019-ի եւ 2020-ի առաջին եռամսյակի տնտեսական տեմպերը ապացուցում են այն փաստը, որ կառավարության տնտեսական քաղաքականությունն արդյունավետ է: Իհարկե, ստեղծվել է նոր իրավիճակ, եւ ճգնաժամային իրավիճակում մենք պետք է նույնքան արդյունավետ կարողանանք տնտեսական որոշումներ կայանցնենք»:
Նիկոլ Փաշիյանն ընդգծել է, որ հարկային կարգապահությունը որեւէ կերպ չպետք է թուլանա:
«Այս ճգնաժամային շրջանում բոլոր ոլորտներում կառավարության գործունեության արդյունավետությունը կախված է հարկաբյուջետային միջոցներից: Պետք է ամեն ինչ անենք, որ 2020-ի բյուջեն կատարենք հնարավոր առավելագույն ծավալներով»,- հավելել է նա:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: