ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ինժեներական քաղաք»-ում ծանոթացել է թոքերի արհեստական շնչառության սարքերի վերանորոգման աշխատանքներին: Հայաստանի ինժեներական ասոցիացիայի ներկայացուցիչները նշել են, որ այժմ աշխատում են թոքերի արհեստական շնչառության նոր սարքերի նախագծման, իրականացման, ամբողջական կամ մասնակի արտադրության մշակումների վրա եւ կոնկրետ առաջարկություններ են ներկայացնելու ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն: Միաժամանակ նշվել է, որ մասնագետները հաջողությամբ կարողանում են վերականգնել սարքերը, որոնք մինչ այդ գտնվում էին պահեստներում: Նիկոլ Փաշինյանը կարեւորել է վերը նշված ուղղություններով հայ ինժեներների աշխատանքները եւ նշել, որ կառավարությունն իր հերթին պատրաստ է օժանդակել ծրագրերի արդյունավետ իրականացմանը: Tweet Դիտում՝ 1476