Համաշխարհային բանկն աջակցում է կորոնավիրուսի բռնկման ընթացքում բնակչությանը պաշտպանելու ՀՀ կառավարության ջանքերին։ ՀՀ առողջապահության նախարարության խնդրանքով Համաշխարհային բանկը $ 3 մլն է հատկացրել Հայաստանին՝ կորոնավիրուսի հաստատված ախտորոշմամբ անձանց ինտենսիվ թերապիայի համար անհրաժեշտ սարքավորումների ու պարագաների ձեռքբերման հրատապ կարիքները բավարարելու համար։Այս միջոցները կօգնեն «Հիվանդությունների կանխարգելումն եւ վերահսկում» ընթացիկ ծրագրի շրջանակներում ձեռք բերել թոքերի արհեստական օդափոխության 50 սարք՝ $ 1,35 մլն արժողությամբ։Գնումը կիրականացվի արտակարգ իրավիճակներում Համաշխարհային բանկի արագացված ընթացակարգերի կիրառմամբ։ «Այս հանկարծահաս իրավիճակում բանկը պատրաստ է՝ աջակցելու համավարակի ազդեցության մեղմացմանը նպաստելու Հայաստանի արձագանքին»,- նշել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոն։ 03.04.2020 | 11:06 ՀԲ ֆինանսական աջակցության առաջին փաթեթը ներառում է 25 երկիր Նույն մոտեցումը կկիրառվի օդափոխության հավելյալ սարքերի, ինչպես նաեւ անձնական պաշտպանիչ սարքավորումների ձեռքբերման գործընթացում՝ առողջապահության հրատապ կարիքները բավարարելու նպատակով։«Բացի այդ, Համաշխարհային բանկը պատրաստ է վերածրագրավորելու Հայաստանում իր ընթացիկ ծրագրերի պորտֆելը՝ տարբեր ոլորտներում COVID-19-ին հակազդելու ՀՀ կառավարության ջանքերին աջակցելու նպատակով։Համաշխարհային բանկի խումբը գործողության մեջ է դնում $14 մլրդ արժողությամբ արագ արձագանքման փաթեթ՝ զարգացող երկրներում COVID-19-ի նկատմամբ հակազդումն ուժեղացնելու եւ վերականգնման փուլի հասնելու ընթացքը կրճատելու նպատակով»,- նշված է ՀԲ հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 1255