«ՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ Լուծարվող ՈւՎԿ» ՓԲԸ Լուծարային հանձնաժողովը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է․«Այն հաճախորդները, որոնք ժամկետանց են դարձել 2020 թվականի մարտի 15-ից 31-ն ընկած ժամանակահատվածում, իրենց գծով ժամկետանց պարտավորությունների վերաբերյալ տվյալները չեն արտացոլվի ACRA վարկային պատմության զեկույցում։ Միեւնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ նշվածը չի ազատում վարկային պարտավորությունները մարելու պարտականությունից։Հաշվի առնելով կորոնավիրուսի (COVID-19)-ի տարածման կանխարգելիչմիջոցառումները, մասնաճյուղերում հաճախորդների մեծ հոսքից եւ կուտակումներից խուսափելուհամար, հորդորում ենք վճարումներն իրականացնել առցանց համակարգերի կամ վճարային տերմինալների միջոցով։Միաժամանակ հիշեցնում ենք, որ «ՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ Լուծարվող ՈւՎԿ» ՓԲ ընկերության մասնաճյուղերն աշխատում են ամեն օր՝ 09։00-20։00-ն»։ Tweet Դիտում՝ 3563