«Գազպրոմ Արմենիա»-ն առաջարկում է հուլիսի 1-ից նվազեցնել գազի գինը բնակչության համար

01.04.2020 | 15:03 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Գազպրոմ Արմենիա» #«Տրանսգազ»
«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը դիմելու է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (ՀԾԿՀ) ՝ առաջարկելով հուլիսի 1-ից բնակչության համար գազի սակագինը սահմանել 135,9 դրամ՝ ներկայիս 139-ի փոխարեն։

Այս մասին հայտնի է դարձել «Գազպրոմ Արմենիա» եւ «Տրանսգազ» ընկերությունների՝ ՀԾԿՀ դիմելու մասին հայտարարության տեքստից՝ տեղադրված ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում։

Միաժամանակ, առաջարկվում է նվազեցնել գազամատակարարման համակարգի օպերատորի ծառայության մատուցման սակագինը՝ 25.07 դր/հազ.խմ-ից դարձնելով 23.124 դր/հազ.խմ, եւ բնական գազի բաշխման սակագինը՝ 26 947.089 դր/հազ.խմ-ից նվազեցնելով մինչեւ 21 724.785 դր/հազ. խմ, փոխարենը բարձրացնել բնական գազի փոխադրման սակագինը՝ 11 347.532դր/ հազ.խմ-ից դարձնելով 13 282.688  դր/հազ. խմ:

Ընկերությունների եւս մեկ առաջարկ վերաբերում է ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունք ունեցող սպառողներին։ Առաջարկվում է նրանց համար եւս սակագին սահմանել 135,9 դրամ՝ ներկայիս 100-ի փոխարեն։

Նշենք, որ արդյունաբերական ձեռնարկությունների եւ խոշոր այլ սպառողների համար գազի սակագինը որոշվում է հատուկ բանաձեւով, որը եւս ներկայացված է տվյալ տեքսում։  
Դիտում՝ 3191
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai