Հայաստանի ԿԲ-ն գրանցել է “Ալֆա-Ինշուրանս” ապահովագրական ընկերությունը

13.02.2008 | 13:36 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 13 փետրվարի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Հայաստանի Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ գրանցվել է “Ալֆա-Ինշուրանս” ապահովագրական ընկերությունը:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են ԿԲ մամլո ծառայությունում, “Ալֆա-Ինշուրանսին” տրամադրվել է ցամաքային տրանսպորտի (բացառությամբ երկաթուղային); ցամաքային ավտոտրանսպորտային միջոցների (այդ թվում` բեռնափոխադրող) օգտագործումից բխող պատասխանատվության; բեռնափոխադրումների; ընդհանուր պատասխանատվության; ինչպես նաեւ հրդեհից եւ բնական աղետներից; դժբախտ պատահարներից ապահովագրություն իրականացնելու արտոնագիր:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 9287

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW