Evocabank-ի «Էրեբունի» մասնաճյուղը ժամանակավորապես չի գործելու
25.03.2020 | 16:27 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Evocabank

Բանկից հայտնում են, որ այն գտնվում է ՀՀ ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանման տարածքում, որն էլ ժամանակավորապես գործունեություն չի իրականացնում` համաձայն Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում հանրային ծառայության իրականացման նկատմամբ կիրառվող սահմանափակումների վերաբերյալ պարետի որոշման:
Բանկի մասնաճյուղը կսկսի իր բնականոն աշխատանքն ապրիլի 1-ից:
«Մենք՝
- Սիրով սպասում ենք Ձեզ Բանկի գրասենյակներում,
- Ապահովում ենք Ձեր գործարքների արագ եւ անվտանգ իրականացումը EvocaTOUCH հավելվածով,
- Պատասխանում ենք Ձեր հարցերին բանկի բոլոր հարթակներում՝
- Կոնտակտային կենտրոն՝ 010 60 55 55,
- Viber, WhatsApp, Zangi, Telegram՝ 099 60 55 55,
- Բանկի ֆեյսբուքյան եւ ինստագրամյան էջեր,
- Evocabank.am կայքում օնլայն չատ»,- նշել են բանկում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: