Հայբիզնեսբանկը շարունակում է մասնաճյուղերի արդիականացման, ընդլայնման եւ ըստ անհրաժեշտության՝ տեղափոխման գործընթացը: Բանկից տեղեկացնում են, որ ՀՀ, ք. Երեւան, Էրեբունի վարչական շրջանում Ավանեսովի 8/3 շենք, թիվ 47 հասցեում գտնվող «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ «Էրեբունի» մասնաճյուղը տեղափոխվել եւ այժմ գործում է ՀՀ, ք. Երեւան, Տիտոգրադյան փողոց, թիվ1/4 հասցեում: Հայբիզնեսբանկի «Էրեբունի» մասնաճյուղի նոր, առավել ընդարձակ տարածքը հագեցված է բարձրակարգ սպասարկման եւ բանկային ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ ժամանակակից սարքավորումներով:Այստեղ հաշվի են առնվել ոչ միայն ժամանակակից ստանդարտների բոլոր պահանջները, այլեւ հաճախորդների ցանկությունները: Առկա է հերթերի էլեկտրոնային կառավարման համակարգ, հարմարավետ սպասասրահ եւ հաճախորդներին ուղղորդող աշխատակից: «Նոր մասնաճյուղը հագեցած է նաեւ հաճախորդների հետ հանդիպումների համար նախատեսված սենյակով, ինչը հնարավորություն կտա առավել հարմար պայմաններում բանակցություններ վարել բանկի հաճախորդների եւ գործընկերների հետ: Առկա են հաճախորդների ինքնասպասարկման բոլոր հնարավորությունները: Մասնաճյուղը համալրված է բազմաֆունկցիոնալ վճարային տերմինալներով, կանխիկ գումարի մուտքագրման եւ կանխիկացման ունիվերսալ մեքենաներով:Շուրջ 30 տարի Հայբիզնեսբանկը մատուցում է բարձրորակ ծառայություններ՝ ոչ միայն ընդլայնելով մասնաճյուղային ցանցը, այլեւ արդիականացնելով եւ բարեկարգելով գործող մասնաճյուղերը: Հայբիզնեսբանկի համար առանցքային է հաճախորդամետ ռազմավարություն վարելն ու մեր երկրի ողջ տարածքում իր ծառայությունների ամբողջական փաթեթի հասանելի դարձնելը»,- ասված է հաղորդագրությունում: Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 2574