ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՀՀ հարկային օրենսգրքի համաձայն, 2019-ի ընթացքում ավտոմեքենաների օտարման հարկվող գործարքներ իրականացրած ֆիզիկական անձանց հարկային մարմնի կողմից շնորհվել է հարկ վճարողի հաշվառման համարներ (ՀՎՀՀ):Այդ մասին տեղեկատվությունը տեղադրված է ՊԵԿ պաշտոնական կայքի հարկային մարմնի էջի էլեկտրոնային ծառայություններ ենթաբաժնում` «Անհատ ձեռնարկատեր եւ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց տրամադրված ՀՎՀՀ-ների վերաբերյալ տեղեկատվություն» վերնագրով:«Կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված` կոմիտեն հարկ վճարողներին առաջարկում է աշխատանքները կազմակերպել էլեկտրոնային եղանակով: Մասնավորապես՝ կատարված գործարքների մասով ՊԵԿ-ում առկա տեղեկատվությունը, հաշվետվության լրացման ձեւաչափը եւ վճարման ենթակա գումարի չափը ճշտելու համար կարող եք զանգահարել (028)541-969, (028)459-790, (023)539-401, (028)139-706, (023)249-474, (026)451-551 հեռախոսահամարներով: Այնուհետեւ մինչեւ պարտավորության վճարման վերջնաժամկետը (2019-ի համար` մինչեւ 20.04.2020-ը) անհրաժեշտ է փոխանցում կատարել միասնական հաշվին՝ 900008000490, փոխանցման փաստաթղթում պարտադիր նշելով ՀՎՀՀ-ն:Այն ֆիզիկական անձինք, ովքեր ունեն նույնականացման քարտ եւ ակտիվացված mailto:www.ekeng.am էլեկտրոնային ստորագրություն, ապա կարող են մուտք գործել «Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգ» եւ գրանցվել օգտվողների կառավարման նոր համակարգում` սեղմելով «Ներկայացնել հայտ» կոճակը, մուտքագրել էլեկտրոնային հասցեն, այնուհետեւ` հաստատել, որից հետո, նշված էլեկտրոնային փոստային հասցեին հաղորդագրություն ստանալով եւ ՀՀ հարկային օրենսգրքի 310-րդ հոդվածով սահմանված կարգով էլեկտրոնային եղանակով հարկային հաշվարկների ներկայացման մասին պայմանագիր կնքելուց հետո` գրանցել առցանց լիազոր: Առցանց լիազոր գրանցելուց հետո անհրաժեշտ է գրանցել նաեւ առցանց օգտվող։ Վերջինս համապատասխան լիազորություններ ստանալով՝ կարող է ներկայացնել տարեկան եկամուտների հայտարարագիրը (հաշվետվական ձեւ N 163, ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի համար` N 164)»,- ասված է հաղորդագրությունում:Այն ֆիզիկական անձինք, ովքեր չունեն նույնականացման քարտ եւ ակտիվացված էլեկտրոնային ստորագրություն, կարող են հարկային մարմնի սահմանված ձեւի լիազորագրով լիազորել նույնականացման քարտ եւ ակտիվացված էլեկտրոնային ստորագրություն ունեցող այլ անձի՝ գրանցվելու որպես առցանց լիազոր։ Այդ նպատակով լիազոր անձը ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության էլեկտրոնային հասցեներից բացառապես մեկին (ցանկալի է` ըստ բնակության վայրի) պետք է ներկայացնի.ա) ֆիզիկական անձի կողմից լրացված, ստորագրված եւ սկանավորված դիմում,բ) ֆիզիկական անձի կողմից լիազորին տրված, ստորագրված եւ սկանավորված լիազորագիր,գ) էլեկտրոնային փոստի հասցեն, որին կուղարկվի հաղորդագրություն՝ նշված հղումով մուտք գործելու համար,դ) ֆիզիկական անձի անձնագրի կամ նույնականացման քարտի լուսապատճենը,ե) լիազորված անձի նույնականացման քարտի լուսապատճենը:Քաղաքացիների ներկայացրած էլեկտրոնային հասցեին ուղարկված հղումով ՀՀ հարկային օրենսգրքի 310-րդ հոդվածով սահմանված կարգով էլեկտրոնային եղանակով հարկային հաշվարկների ներկայացման մասին պայմանագիր կնքելուց եւ առցանց լիազոր գրանցելուց հետո` անհրաժեշտ է գրանցել նաեւ առցանց օգտվող։ Վերջինս համապատասխան լիազորություններ ստանալով՝ կարող է ներկայացնել տարեկան եկամուտների հայտարարագիրը (հաշվետվական ձեւ N 163, ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի համար` N 164): Tweet Դիտում՝ 1339