Յունիբանկը, հավատարիմ մնալով բիզնեսին աջակցելու իր քաղաքականությանը, միանում է կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացմանն ուղղված ՀՀ կառավարության նախաձեռնությանը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ներկայացված միջոցառման շրջանակում Յունիբանկը սկսում է վարկային հայտերի նախնական հավաքագրումը: «Օժանդակության նպատակն է տնտեսավարողների համար ժամանակ շահելու հնարավորություն ստեղծել՝ պահանջարկի փոփոխվող պայմաններին արձագանքելու եւ ըստ այդմ գործունեությունը շարունակելու կամ վերադասավորվելու ու փոփոխված տնտեսական իրավիճակին հարմարվելու որոշումների կայացման համար։ Իրավաբանական անձիք եւ անհատ ձեռներեցները վարկային ծրագրից օգտվելու համար կարող են դիմել բանկ՝ unibank@unibank.am էլեկտրոնային փոստի միջոցով: Վարկերը տրամադրվելու են մինչեւ 24 ամիս ժամկետով եւ անկանխիկ եղանակով՝ հստակ նշված նպատակների համար: Վարկավորման մանրամասն պայմանների հրապարակումը եւ դիմումների ուսումնասիրությունը բանկը կսկսի միջոցառման շրջանակում ծրագրի վերջնական հաստատումից հետո»,- ասված է բանկի տարածած հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 1101