Ելնելով Հայաստանում COVID-19 կորոնավիրուսի համաճարակի տարածման իրավիճակից՝ «Մելլաթ Բանկ» ՓԲԸ-ն որոշում է կայացրել ս.թ մարտի 17-ից մինչեւ ս.թ մայիսի 15-ը ներառյալ այն ֆիզիկական անձ, անհատ ձեռնարկատեր եւ իրավաբանական անձ հանդիսացող վարկառուներին, որոնք իրենցից անկախ հանգամանքներով պայմանավորված չեն կարողանում կատարել վճարումները, տրամադրել «վարկային արձակուրդ»: Ֆիզիկական անձ, անհատ ձեռնարկատեր եւ իրավաբանական անձ հանդիսացող բոլոր անձինք այդ ժամանակահատվածում կարող են չկատարել իրենց վարկերի հերթական մարումները՝ ներառյալ մայր գումարները, հաշվեգրված տոկոսները, սպասարկման եւ այլ վճարները, ինչը չի հանգեցնի որեւէ բացասական հետեւանքի, նրանց նկատմամբ տույժեր չեն կիրառվի եւ չի համարվի պայմանագրային պարտավորությունների չկատարում։Վարկերի վճարումները կբաշխվեն վարկերի մնացած ամիսների վրա՝ համաձայն նոր կազմված ժամանակացույցի, որը կկատարվի հաճախորդի կողմից ներկայացված դիմումի համաձայն` փոխադարձ համաձայնությամբ:«Սակայն, ի հավելումն վերոնշյալի, հորդորում ենք բոլոր այն վարկառուներին, որոնք հնարավորություն ունեն սահմանված ժամկետում կատարել իրենց վարկային պարտավորությունները, հետագա խնդիրներից եւ դժվարություններից խուսափելու համար պայմանագրով սահմանված ժամկետներում կատարել իրենց պարտավորությունները:Տեղեկացնում ենք, որ եթե մարման օրվա դրությամբ ձեր հաշվին առկա կլինեն բավարար դրամական միջոցներ, ձեր վարկն ավտոմատ կմարվի` համաձայն սահմանված ժամանակացույցի»,- նշել են բանկում: Tweet Դիտում՝ 936