ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանն այսօր ասել է, որ Հայաստանում ալյուրի, ցորենի, շաքարավազի, ձեթի, կարագի, պանրի, թթվասերի եւ նման ապրանքների խնդիր չկա:«Մենք 44 անուն ապրանք ենք մոնիտորինգ անում, ամենաշատը գնվել է նպարեղենը, հիմա էլ ճանապարհին կա նոր բեռ, որը հասնում է Հայաստան, պահեստներում նույնպես կա»,- նշել է ՏՄՊՊՀ նախագահը։Գեղամ Գեւորգյանը հորդորել է գնումներ կատարել խելամիտ սահմաններում. «Հասկանում ենք, որ մարդիկ խուսափում են ամեն օր խանութ գնալու երեւույթից, բայց հավաքվել խանութներում եւ հերթեր կուտակել, դա եւս ավելի մեծ խնդիր է: Ինչպես նաեւ պետք չէ մոռանալ պարենային ապրանքների ժամկետների մասին»:Նա շեշտել է, որ ալկոգել արտադրող երեք խոշոր ընկերությունների հետ ամենօրյա կապի մեջ են:«Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ ոչ մի դրամ իրենց կողմից չի բարձրացվել, ինչպես նաեւ այն, որ հանրապետությունում ախտահանիչ նյութերի համար նախատեսված սպիրտի պաշարը բավարար է եւ դրա գինը եւս չի բարձրացվել: Իսկ դիմակների թանկացում կա ոչ միայն Հայաստանւմ, այլեւ ամբողջ աշխարհում»:Ինչ վերաբերում է ոչ պարենային ապրանքներին՝ օճառ, զուգարանի թուղթ, անձեռոցիկ, ՏՄՊՊՀ նախագահն ասել է, որ այս առումով եւս անհանգստանալու անհրաժեշտություն չկա: Tweet Դիտում՝ 1300