Վարչապետը խոսել է ապրանքների գնային փոփոխություններից

17.03.2020 | 12:14 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան #կորոնավիրուս #թանկացում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ շուկայում սպիրտի գնի աճը կապված է հարկային օրենսդրության փոփոխության հետ:

«Փոխվել է սպիրտի նվազագույն գին հասկացությունը: Գնի բարձացումը բացառապես դրա հետ է կապված, կորոնավիրուսից առաջ եւ հետո գնային փոփոխություն տեղի չի ունեցել»,- նշել է վարչապետը:

Նրա խոսքով՝ ալկոգելերի գնային փոփոխություն եւս կորոնավիրուսից առաջ եւ հետո չի եղել:

«Գնային փոփոխություն է եղել նպարեղենի շուկայում, ինչը կապված է այն փաստի հետ, որ մարդիկ, այսպես ասած, խուճապային գնումներ են կատարում: Բայց կոչ կանեմ ճգնաժամային գնումներ չիրականացնել, քանի որ խանութները, ցանցերը որեւէ ապրանքի պակասություն չունեն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության ղեկավարը հավելել է, որ ֆինանսական շուկայի վիճակը կայուն է.

«Տնտեսական քաղաքականության մեջ չենք ուզում շտապ քայլեր անել: Տնտեսությանն աջակցելու մեր ռազմավարության պլանը գծագրված է եւ դրա մասին տեղեկատվությունը կկիսենք հանրության հետ»:
Դիտում՝ 985

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW