ՀԿԵ-ն ուղեւորներին է վերադարձնում տոմսերի դիմաց վճարված գումարները

16.03.2020 | 14:23 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀԿԵ #տոմս #Ալեքսեյ Մելնիկով
Մարտի 14-ից «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը կասեցրել է միջազգային ուղեւորափոխադրումները՝ մինչեւ մարտի 24-ը չեղարկելով Երեւան-Թբիլիսի-Երեւան գնացքի ուղերթները:

Այժմ ընկերությունը բոլոր ուղեւորներին վերադարձնում է տոնսերի դիմաց վճարված գումարները:

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովն այսօր հանձնարարել է կորոնավիրուսի (COVID-19) կանխարգելմանն ուղղված լրացուցիչ միջոցներ ձեռնարկել:

Մարտի 17-ից ՀԿԵ վարչական շենք, դեպոներ, գծային տնտեսություններ մուտք գործելուց դիստանցիոն ստուգվելու է բոլոր աշխատողների ջերմությունը: Բարձր ջերմություն ունեցողներն ուղղվելու են բժշկական հետազոտության:

«Սանիտարահիգիենիկ խիստ հսկողությունն ու կարգապահությունը մեզ թույլ կտան ապահովել անխափան տրանսպորտային հաղորդակցություն պետության համար ռազմավարական նշանակություն ունեցող երկաթուղային փոխադրումների ոլորտում», - խորհրդակցության ժամանակ նշել է Ալեքսեյ Մելնիկովը:

Նա նաեւ հանձնարարել է բացառել բոլոր մասսայական միջոցառումների անցկացումը եւ գործուղումները երկաթուղում՝ շեշտը դնելով կապի միջոցների ավելի լայն օգտագործմանը: Բացի այդ, ղեկավար կազմին հանձնարարված է մշակել զարգացման հնարավոր ծրագրեր՝ հաշվի առնելով բեռնափոխադրումների եւ ուղեւորափոխադրումների ծավալների տատանման ռիսկերը:
Դիտում՝ 903

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW