Bloomberg. Տնտեսության վրա կորոնավիրուսի ազդեցության 5 ցուցիչները

16.03.2020 | 13:41 Գլխավոր էջ / Նորություններ /
#Bloomberg #կորոնավիրուս #ցուցիչ
Կորոնավիրուսի տարածման ազդեցությունը տնտեսության վրա դժվար է գնահատել այնպիսի ընդունված ցուցանիշներով, ինչպիսիք են զբաղվածության մակարդակը, գնաճը եւ ՀՆԱ-ն, քանի որ այս տվյալները հաճախ հայտնի են դառնում մեկ ամիս ուշացումով:

Ինչպես գրում է RBC-ն, Bloomberg գործակալությունն առաջարկել է հինգ ցուցիչ, որոնք հնարավորություն են տալիս հետեւել, թե ինչպես են սպառողներն արձագանքում իրավիճակին, եւ ժամանակին ստանալ տվյալները:

Առաջին հերթին, գործակալությունը նշում է հյուրանոցային ոլորտը: Երկրորդ ցուցիչը մանրածախ վաճառքներն են, երրորդը՝ կինոթատրոններոմ տոմսերի վաճառքների ծավալը, չորրորդը՝ թատրոնների ինդուստրիան:

Վերջին ցուցիչը, որի մասին գրում է գործակալությունը՝ սպառողների վստահությունն է:

Bloomberg-ի հաշվարկած՝ սպառողների վստահության ցուցիչը նվազում է վեցերրորդ շաբաթն անընդմեջ. դա ամենաերկար ժամանակահատվածն է 2015 թվականից ի վեր:

Ամենաշատը սպառողների վարքի վրա ազդել է ֆոնդային բորսաների անկումը:

Սակայն ստեղծված իրավիճակը դեռեւս չի առաջացրել «տնտեսական խուճապ», որը տեղի ունեցավ 2007-2009 թթ. ճգնաժամի ժամանակ, նշում է գործակալությունը:
Դիտում՝ 3848
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW