Մեկ օրում կորոնավիրուսը $78 մլրդ-ով «աղքատացրել է» աշխարհի հարուստներին

13.03.2020 | 13:21 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ջեֆ Բեզոս #Բեռնար Առնո #կորոնավիրուս
Աշխարհի 20 ամենահարուստ մարդիկ մեկ օրվա ընթացքում կորցրել են շուրջ $78 մլրդ՝ Նյու Յորքի ֆոնդային բորսայում հիմնական ինդեքսների անկման պատճառով, որն ամենախոշորն էր 1987-ի հոկտեմբերից ի վեր:

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, նման տվյալներ է բերում Forbes պարբերականը:

Forbes-ի փորձագետներ հաշվել են, որ ամենամեծ կորուստները կրել է Amazon կորպորացիայի ղեկավար Ջեֆ Բեզոսը, որն իր ընկերության բաժնետոմսերի գնի 8% անկումից հետո կորցրել է շուրջ $8 մլրդ:

Ֆրանսիական LVMH (Louis Vuitton Moet Hennessy) ընկերությունների խմբի գլխավոր տնօրեն Բեռնար Առնոյի կարողությունը մեկ օրվա ընթացքում կրճատվել է $7,7 մլրդ-ով:


Forbes-ի ցուցակում են հայտնվել նաեւ Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը, որի կորուստը կազմել է $5,7 մլրդ, եւ Oracle-ի համահիմնադիր Լարրի Էլիսոնը, որի կարողությունը կրճատվել է $5,6 մլրդ-ով:

Երեկ Նյու Յորքի ֆոնդային բորսայում, առեւտրային նստաշրջանի արդյունքներով, հիմնական ինդեքսներն անկում են ապրել ավելի քան 9%-ով՝ նոր կորոնավիրուսի տարածման մտահոգությունների ֆոնին:
Դիտում՝ 4740
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW