Ֆոնդային ինդեքսներն աշխարհի մեծահարուստներին «աղքատացրել են» $139 մլրդ-ով

25.02.2020 | 09:30 Գլխավոր էջ / Նորություններ /
#Bloomberg #մեծահարուստ
Աշխարհի ամենահարուստ 500 մարդկանց կարողությունը նվազել է $139 մլրդ-ով՝ փետրվարի 24-ին ֆոնդային բորսաներում ինդեքսների զգալի անկման հետեւանքով: Այսքան է գնահատել միլիարդատերերի կորուստը Bloomberg-ը, հաղորդում է «Վեդոմոստի»-ն:

Ֆրանսիական LVMH (Louis Vuitton Moet Hennessy) ընկերությունների խմբի գլխավոր տնօրեն Բեռնար Առնոն եւ Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսը կորցրել են $4,8-միլիարդական:

Իսպանական Zara առեւտրային ցանցի հիմնադիր Ամանսիո Օրտեգայի կարողությունը նվազել է $4 մլրդ-ով, Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգինը՝ $3,48 մլրդ-ով, իսկ Google-ի հիմնադիր Լարի Փեյջինը՝ $2,7 մլրդ-ով:

Ռուսաստանցի միլիարդատերերից վերջին օրերին ընթացքում ամենաշատը «աղքատացել» է «Լուկօյլ»-ի նախագահ Վագիտ Ալեկպերովը. կորուստը կազմել է $1,21 մլրդ:
Դիտում՝ 4919
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW