Հայբիզնեսբանկ. MobileBanking-ը կխնայի ոչ միայն Ձեր ժամանակը, այլեւ առողջությունը

12.03.2020 | 10:14 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայբիզնեսբանկ #MobileBanking
Հայբիզնեսբանկը, կարեւորելով աշխարհի տարբեր երկրներում Կորոնավիրուսի (COVID-19) տարածվածության դեմ պայքարը եւ կանխարգելումը, առաջարկում է օգտվել Հայբիզնեսբանկի #MobileBanking ծառայությունից՝ խուսափելով մարդաշատ վայրեր այցելելուց, այդ կերպ կանխելով նշված վիրուսի՝ Հայաստանում զարգանալու եւ տարածվելու հնարավոր բոլոր ռիսկերը:

«Հայբիզնեսբանկի #MobileBanking ծառայությունը հնարավորություն է ընձեռում իր հաճախորդներին օգտվել տարատեսակ բանկային ծառայություններից՝ առանց բանկ այցելելու, որը կխնայի ոչ միայն Ձեր առողջությունը, այլ նաեւ Ձեր ժամանակը»,- ասված է հաղորդագրությունում:
Դիտում՝ 1551

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW