Հայաստանում ղեկավար կանանց թվի զգալի աճ չի նկատվում
06.03.2020 | 13:08 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ https://wc.iabc.com/

Այս մասին նշված է Գրանթ Թորնթոնի՝ ղեկավար պաշտոններում կանանց ներգրավվածության վերաբերյալ նոր զեկույցում, որն ընկերությունը ներկայացրել է Կանանց միջազգային օրվան ընդառաջ:
Համաձայն զեկույցի՝ համաշխարհային ընկերությունների 78%-ն ակտիվորեն փորձում է խրախուսել ղեկավար պաշտոններում գենդերային հավասարությունը:
«Ավելացել է նաեւ այն ընկերությունների քանակը, որոնք այս ուղղությամբ տարբեր միջոցառումներ են ձեռնարկում. կարիերայի զարգացման գենդերային հավասար հնարավորությունների ապահովում (34%), ներառական (ընդգրկուն) մշակույթի ստեղծում (34%) եւ ճկուն աշխատանքային գրաֆիկի անցում (31%)»,- ասված է հաղորդագրությունում:
Չնայած վերոնշյալին, ղեկավար պաշտոններում կանանց ներգրավվածության զգալի առաջընթաց դեռեւս չի նկատվում: Նախորդ տարվա ցուցանիշը շարունակում է նույնը մնալ. ներկայում աշխարհի բոլոր ղեկավար պաշտոնների 29%-ը կանայք են զբաղեցնում:
Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլի ղեկավար թիմի անդամ Ֆրանչեսկա Լագերբերգը մեկնաբանել է.
«Իհարկե, չափազանց հուսադրող եւ ոգեւորիչ է տեսնել, թե ինչպես են ընկերությունները գործնական քայլեր կատարում՝ խրախուսելու ղեկավար պաշտոններում կանանց ներգրավվածությունը: 2018-ին մենք գրանցեցինք ղեկավար պաշտոններում կանանց ներգրավվածության նկատելի աճ, ինչը պայմանավորված էր արեւմտյան շուկաններում էական սոցիալ-տնտեսական փոփոխություններով: Սակայն այս տարվա կրկնվող ցուցանիշն ապացուցում է, որ էական փոփոխությունների մասին խոսելը դեռ վաղ է»:
Նրա խոսքով՝ եթե ցանկանում են, որ ղեկավար պաշտոններում կանանց ներգրավվածությունը շարունակական բնույթ ունենա, ընկերությունները պետք է նպատակային գործնական քայլեր կատարեն այդ ուղղությամբ:
«Ընկերությունների ռազմավարության մեջ պետք է խորապես արմատավորված լինի բազմազանության կարեւորությունը. կարիերայի զարգացման հավասար հնարավորությունները, գործատուի կողմից կողմնակալության բացակայությունը աշխատանքի ընդունման ժամանակ, ինչպես նաեւ ընդգրկուն մշակույթի ստեղծումը, չպետք է այլեւս լինեն զուտ հաճելի երեւույթներ, այլ՝ պարտադիր: Ընկերությունները այս ուղղությամբ իրենց վարած քաղաքականությունը պետք է պարբերաբար վերանայեն` գնահատելու դրա արդյունավետությունը: Եվ եթե ընկերության ղեկավարներն ակտիվ մասնակցություն ունենան այս գործընթացներում, ապա միայն այդ դեպքում կարող ենք ականատես լինել իրական փոփոխությունների»,- հավելել է Ֆրանչեսկա Լագերբերգը:
«Կանայք բիզնեսում 2020թ.՝ կյանքի կոչելով մեր գործողությունների ծրագիրը» ամբողջական զեկույցը հասանելի է այստեղ:
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: