ՀՀ ընկերություններում գրանցվել է ղեկավար պաշտոններում կանանց թվի աճ

07.03.2019 | 15:14 Գլխավոր էջ / Նորություններ /
#Գրանթ Թորնթոն
Հայաստանյան ընկերություններում գրանցվել է ղեկավար պաշտոններում կանանց թվի աճ, եւ միայն ընկերությունների 16%-ում կանայք ներկայացված չեն ղեկավար պաշտոններում՝ 2018թ.-ի 17%-ի համեմատ:

Այս մասին մասին ասված է Գրանթ Թորնթոնի ղեկավար պաշտոններում կանանց ներգրավվածության վերաբերյալ նոր զեկույցում, որն ընկերությունը ներկայացրել է Կանանց միջազգային օրվան ընդառաջ:

Ինչ վերաբերում է համաշխարհային զարգացումներին, ապա ընկերությունների 87%-ի ղեկավար պաշտոններում առնվազն մեկ կին է ներգրավված, ինչը 12%-ով ավելի բարձր է 2018թ.-ի 75%-ից:

«Զեկույցի տվյալները ցույց են տալիս, որ ներկայում աշխարհի բոլոր ղեկավար պաշտոնների 29%-ը կանայք են զբաղեցնում: Այնուամենայնիվ, այդ ցուցանիշը հետազոտության անցկացման 15 տարիների ընթացքում ընդամենը 10%-ով է բարելավվել, ընդ որում, նշված աճի կեսը (5%) գրանցվել է վերջին 12 ամիսների ընթացքում»,- նշված է հաղորդագրությունում:

«Անխոս, այս տվյալները ոգեւորիչ են եւ ապացուցում են, որ ընկերությունները սկսել են ավելի լուրջ վերաբերվել գենդերային հավասարությանը: Կարծում եմ՝ վերաբերմունքի նման փոփոխությանը նպաստել են այնպիսի արտաքին գործոններ, ինչպիսիք են ընկերությունների գործունեության թափանցիկության բարձրացումը, սեռով պայմանավորված վարձատրության անհամաչափության վերաբերյալ ներկայացվող հաշվետվությունները, ինչպես նաեւ լայն տարածում գտած հանրային քննարկումները»,- նշել է Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլի ղեկավար թիմի անդամ Ֆրանչեսկա Լագերբերգը:

Զեկույցում նշվում է, որ, չնայած ղեկավար պաշտոներում կանանց թիվը ամբողջ աշխարհում շարունակում է աճել, այնուամենայնիվ, գենդերային հավասարության խնդիրը մնում է ակտուալ, երբ խոսքը ղեկավար բարձրագույն պաշտոններում (գլխավոր տնօրեն, տնօրեն-բաժնետեր) կանանց ներգրավվածության մասին է. կանայք այս պաշտոններում ղեկավարում են ընդամենն ընկերությունների 15%-ը:
Դիտում՝ 5675
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW