2007 թվականին Ադրբեջանի բանկերի կապիտալիզացիան աճել է ավելի քան 80%-ով
05.02.2008 | 13:36 Գլխավոր էջ / Նորություններ /
2008 թվականի հունվարի 1-ի դրությամբ Ադրբեջանում գործող բանկերի համախառն կապիտալը նախորդ տարվա դեկտեմբերի հետ համեմատ աճել է 7.3%-ով` կազմելով 1098.1 մլն մանաթ:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը` վկայակոչելով Տրենդին, 2007 թվականին Ադրբեջանի բանկերի կապիտալիզացիան աճել է 82%-ով:
Ընդհանուր առմամբ հանրապետությունում գործում է 47 բանկ, որոնցից 6-ը դեռ չեն կատարել Ադրբեջանի Ազգային բանկի (ԱԱԲ) 10 մլն մանաթ կապիտալի նվազագույն ծավալի ապահովման պահանջը:
Այս տարի Ազգային բանկը չի նախատեսում առաջադրել բանկերի կապիտալի նոր նորմատիվներ, սակայն մտադիր է մշակել նրանց հետագա կապիտալիզացման ռազմավարությունը:
2007 թվականին շահույթով աշխատող Ադրբեջանի բանկերի թիվն 30-ից աճել է 40-ի:
Ադրբեջանի բանկային համակարգի ընդհանուր շահույթն աճել է 2.1 անգամ եւ կազմել է 132.77 մլն մանաթ:
2007 թվականի արդյունքով վնասով աշխատող բանկերի թիվը 13-ից կրճատվել է 5-ի, որոնց համախառն վնասը կազմել է 3.65 մլն մանաթ, ինչը 3.6 անգամ քիչ է 2006 թվականի ցուցանիշից:
Վերջին լուրեր
28.04.2025 | 14:46 Նորություններ
PowerFull-ն այսուհետ հասանելի է բացառապես Fast Shift հավելվածում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: