Կոնվերս Բանկի աջակցությամբ կայացել է Քիմիկոսների ուսանողական առաջին մրցաշարը

25.02.2020 | 17:20 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կոնվերս Բանկ #Արթուր Նահապետյան
Ամփոփվել են Քիմիկոսների ուսանողական մրցաշարի արդյունքները:

Մրցաշարի հաղթող է ճանաչվել Երեւանի պետական համալսարանի եւ Մխիթար Հերացու անվան բժշկական պետական համալսարանի հավաքական PR թիմը:

Մրցաշարն անցկացվել է «Այբ» կրթական հիմնադրամի նախաձեռնությամբ: Գլխավոր հովանավորն է Կոնվերս Բանկը:

«Ուսանողական մրցաշարի նպատակն է մեծացնել երիտասարդների հետաքրքրությունը քիմիայի նկատմամբ եւ նպաստել մեր երկրում գիտության այս ճյուղի զարգացմանն ու նոր մասնագետների ներգրավմանը ամենատարբեր ոլորտներում։ Նոր մրցաշարը հիմնադրամի կողմից արդեն 10 տարի հաջողությամբ անցկացվող Պատանի քիմիկոսների համահայկական մրցաշարի տրամաբանական շարունակությունն է եւ նպատակ ունի ամրապնդելու կապն ինչպես գիտության, այնպես էլ մեր երկրի տնտեսության մի շարք ոլորտների հետ»,- ասել է «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Սոնա Կոշեցյանը։

Կոնվերս Բանկի բիզնեսի զարգացման գծով տնօրեն Արթուր Նահապետյանը, իր հեթին նշել է, որ Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրի եւ «Այբ» կրթական հիմնադրամի հետ համագործակցության շրջանակում բանկն երրորդ տարին անընդմեջ հանդես է գալիս որպես քիմիայի մրցաշարի գլխավոր հովանավոր:

«Նախորդ տարիներին մենք հանդես ենք եկել որպես Պատանի քիմիկոսների համահայկական մրցաշարի գլխավոր հովանավոր՝ 2019-ին աջակցելով նաեւ Հայաստանի հավաքականի մասնակցությանը պատանի քիմիկոսների միջազգային մրցաշարին։ Վստահ եմ, որ Քիմիկոսների ուսանողական մրցաշարը կդառնա ուսանողների շրջանում ամենասպասված կրթական նախաձեռնություններից մեկը՝ նպաստելով ոչ միայն ուսանողության շրջանում քիմիայի նկատմամբ հետաքրքրության աճին, այլեւ յուրօրինակ կամուրջ կդառնա նրանց ու պոտենցիալ գործատուների միջեւ»,- նշել է նա:

Քիմիկոսների ուսանողական մրցաշար Հայաստանում իրականացվել է առաջին անգամ, դրան մասնակցել  են թիմեր քիմիայի ոլորտում մասնագիտացումներ ունեցող տարբեր  բուհերից:
Դիտում՝ 13428
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW