“Հայփոստի” առաջին “մոդելային” փոստային բաժանմունքըվելցվել է Երեւանում

04.02.2008 | 13:36 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 4 փետրվարի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. “Հայփոստի” առաջին “մոդելային” փոստային բաժանմուքն այսօր բացվել է Երեւանում` Մարշալ Բաղրամյանի պողոտա 23 հասցեով:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, հանդես գալով բացման արարողությանը, “Հայփոստ” ՓԲԸ գլխավոր տնօրեն Հանս Բոոնը հայտնել է, որ տվյալ փոստային բաժանմունքն ամբողջությամբ համապատասխանում է ԱՄՆ-ում, Եվրոպայում եւ Ճապոնիայում գործող փոստատների չափանիշներին:

“Բաժանմունքն ունի ժամանակակից համակարգչային տեխնիկա, ինտերիերի ձեւավորումը համապատասխանում է ժամանակակից չափանիշներին, սպասարկող անձնակազմին տրամդրվել է “Հայփոստի” ֆիրմային համազգեստ, բաժանմունքը ունի նաեւ անվտանգության համակարգ”,- ասել է Հանս Բոոնը:

Նրա խոսքերով, մոտ օրերին Երեւանում նախատեսվում է եւս նմանատիպ բաժանմունք բացել, իսկ ընդհանուր առմամբ 2008 թվականին Հայաստանում նախատեսվում է 50 արդիականացված փոստային բաժանմուքներ բացել:

“Մինչեւ 2010 թվականը նախատեսվում է եվրոպական չափանիշներին համապատասխան համակարգիչներով հագեցնել Հայաստանի փոստային բաժանմուքների 80%-ն ու թարմացնել ավտոպարկը”,- ասել է Հանս Բոոնը:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 7825

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW